Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է այն բողոքների ամփոփումը, որոնք վերաբերում են ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում: Այդ բողոքները վերաբերում են նաև նրան, որ կոպիտ խախտումների, տարիներով գործերի ձգձգման դեպքում չկան պատասխանատվության մեխանիզմներ: Մասնավորապես, բողոքների հիմնական մասը վերաբերում է նրան, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որ արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի …

