ԱՀ Ազգային ժողովում այսօր կայացել են «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ լսումներին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արարատ Օհանջանյանը կարևորել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումները և նշել, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումները պետք է …

