Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում իրականացնում է վառելանյութի ձեռքբերման, վառելանյութի բնական կորուստների փաստացի տվյալների, ինչպես նաև շվաքարանների կառուցման աշխատանքների օրինականության ուսումնասիրություն: ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև նախարարության գնումները: Խոսքը վերաբերում է զինվորական …

