Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի շրջանակում Արցախի իր գործընկերոջ հետ այցելել է զորամասեր։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ։ Ուսումնասիրվել են բուժծառայություններն ու կարգապահական վարույթները, բարոյահոգեբանական հարցերը։

