Ականի պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել
Factor.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության զորքերի ոստիկաններից մեկը սահմանամերձ մարզի ( չենք նշում մարզը՝ անվտանգության նկատառումներով) դիրքերում վնասվածքներ է ստացել՝ ականի պայթյունի հետևանքով:
Վնասվել է վերջինիս ոտքը: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա փոխանցեց, որ ոստիկանը համապատասխան բուժում է ստանում:
Նարեկ Կիրակոսյան