Հնդկաստանում շրջող հսկա կորոնավիրուսն ու 4 դիմակի համար 3 ամիս ազատազրկվածը․ օրվա ուշագրավ լուրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Կորոնավիրուսի համար Եվրամիության 20 միլիարդ եվրո օգնությունը, ԱՄՆ նախագահ-ԱՀԿ ղեկավար հեռակա վեճը, Լոնդոնում դիմակ գողանալու համար ձերբակալվածն ու Ուկրաինայի նախագահի կորոնավիրուսի թեստը․ Factor.am-ն առանձնացրել է աշխարհում տեղի ունեցող ուշագրավ ու կարևոր իրադարձությունները։

Այսպես, երեկվանից շարունակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՀԿ պաշտոնյաների հեռակա վիճաբանությունը։ Բանն այն է, որ Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը մտադիր է վերանայել կազմակերպությանը տրվող ֆինանսավորումը, քանի որ այն ավելի շատ չինաստանամետ քաղաքականություն է վարում։ Ավելի ուշ՝ կազմակերպությունից մեկնաբանել են, թե նման բան չկա և որ հիմա ֆինանսավորման դադարեցման համար ճիշտ ժամանակ չէ։

Այսօր արդեն՝ Թրամփի հայտարարությանն անդրադարձել է ԱՀԿ ղեկավարը։ Նա կոչ է արել չքաղաքականացնել վիրուսը։ Ըստ նրա՝ կազմակերպությունը կողմանակալ չէ։

Այս պատասխանից հետո Դոնալդ Թրամփը շարունակել է կոշտ քննադատությունը՝ նշելով, որ կորոնավիրուսից մահվան դեպքերը շատ ավելի քիչ կլինեին, եթե ԱՀԿ-ն ճիշտ վերլուծություն կատարեր:

Եվրամիությունը 20 միլիարդ եվրո կհատկացնի գործընկեր երկրներին՝կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի համար։ Աջակցության փաթեթով Եվրամիությունը 92 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին, 183 մլն՝ Վրաստանին և ընդամենը 14 մլն եվրո Ադրբեջանին:

Մինչ Եվրամիությունն օգնություն է տրամադրում, ԵՄ կազմից դուրս եկած Մեծ Բրիտանիայում 34-ամյա տղամարդը ներխուժել է Լոնդոնի կլինիկաներից մեկն ու 4 պաշտպանիչ դիմակ գողացել։ Ոստիկանությանը հաջողվել է նրան ձերբակալել ու երեք ամսով ազատազրկման դատապարտել։

Իսկ ահա Թաիլանդում սովորական բժշկական դիմակի փոխարեն կորոնավիրուսի դեմ պաշտպանվում են նման միջոցներով։

Թագի տեսք ունեցող այս պաշտպանիչ սարքերը դնում են նորածինների դեմքին՝ որպես վարակի կանխարգելիչ միջոց։

Նշենք, որ Թաիլանդում, որտեղ վարակի 2423 դեպք և 32 մահ է գրանցվել, փակ են սահմաններն ու պարետային ժամ է հայտարարված։ Հնդկաստանում էլ վարակի մասին մարդկանց իրազեկելու նպատակով՝ կորոնավիրուսի տեսք ունեցող ավտոմեքենան շրջում է փողոցներով ու հորդորում տանից դուրս չգալ։ Նշվում է, որ մեքենան ստեղծվել է 10 օրում:

Հավելենք, որ Հնդկաստանում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 5916 վարակակիր և 178 մահ կա։ Կորոնավիրուսային լարված մթնոլորտը ցրելու համար Մեծ Բրիտանիայի արքայազն Ուլիամ ու իր կինը մի քանի դպրոցականի անակնկալ են արել՝ տեսազանգով կապվելով նրանց հետ։ Թագավորական ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել դպրոցականների ծնողներին՝ պանդեմիայի օրերին երեխաների կողքին լինելու համար։

Այս ընթացքում Մեծ Բրիտանիայի՝ կորոնավիրուսով վարակված վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է հոսպիտալացված մնալ։ Հաղորդվում է, որ Ջոնսոնի վիճակը կայուն է և դեպի բարելավում է գնում։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին նրան վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել և նշել, որ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացնելու կարիք կա:

Ուկրաինայի մայրաքաղաքում էլ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում եռակի շատացել է՝ հասնելով 335-ի։ Հաղորդվում է, որ նոր վարակակիրներից երկուսը բուժաշխատող է։ Ուկրաինայում ընդհանուր թվով արդեն 1892 վարակակիր և 57 մահ կա։ Տեղի իշխանությունները մտադիր են կարանտինը երկարաձգել մինչև մայիս։ Այսօր կորոնավիրուսի համար թեստավորվել են նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին և վարչապետ Դենիս Շմիգալը։ Նրանց մոտ կորոնավիրուս չի հայտաբերվել։

Հավելենք, որ Ուկրաինայում մարտի 12-ից պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանված։

Այս շաբաթ էլ մեկնարկի կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրությունը։

Հարևան Վրաստանում էլ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 214-ի: Վրացական իշխանությունների հաղորդմամբ՝ երկրում արտակարգ դրությունը կտևի մինչև ապրիլի 21-ը։ Վրաստանում նաև պարետային ժամ ու կարանտին է հայտարարված։

Կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկվել են Լոս Անջելեսում Ապրիլ 24-ի ոգեկոչման միջոցառումները: Այս տարի նախատեսված էր ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, քայլարշավ Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամասում և բողոքի ցույց թուրքական հյուպատոսության առջև:

Իսկ ի՞նչ վիճակում է համաշխարհային տնտեսությունը։ Ամերիկյան Wall Street-ի տվյալներով՝ կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսությունն առաջիկա երկու տարում կզրկվի 5 տրիլիոն դոլարը գերազանցող աճի հնարավորությունից։

Նշվում է, որ համաշխարհային ՀՆԱ-ն, առնվազն մինչև 2022 թվականը, դժվարությամբ կվերադառնա իր նախաճգնաժամային մակարդակին։

Հավելենք, որ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․5 միլիոնը, իսկ մահացածների թիվը մոտ է 89 հազարին։ Վերջին տվյալներով՝ մահացության ցուցանիշով առաջին երեք տեղը զբաղեցում են Իտալիան՝ 17 հազարից ավելի մահվան դեպքով և Իսպանիան ու ԱՄՆ-ն՝ յուրաքանչյուրը 14 հազարից ավելի մահվան դեպքով։ Հիվանդացությունների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ 435 հազարից ավելի վարակակիր կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան