Պարետատունը վեց օր է՝ գանձապետական հաշվի մուտքերը չի հրապարակում

Լուրեր

01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության» համար բացված գանձապետական հաշվեհամարին 500 հազար դրամ է փոխանցել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով բարեգործությանը՝ նշել էր, որ գործիչներից մեկը բարեգործության հաշվին սեփական անձն է գովազդում:

Անդրադառնալով գանձապետական հաշվեհամարին՝ նշենք, որ ապրիլի 3-ի դրությամբ փոխանցված ընդհանուր գումարը կազմում է 864 մլն 664 հազար 835 դրամ:

Ընդհանուր հաշվին գումար է մուտքագրել 3.346 անձ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է պարետատան տարածած հաղորդագրությունից:

Ի դեպ՝ սա, ըստ կառավարության պաշտոնական կայքի, վերջին թարմացումն է գանձապետական մուտքերի վերաբերյալ: Նախկինում՝ մինչ ապրիլի 3-ը, ամենօրյա ռեժիմով թարմացումներ են եղել:

Նարեկ Կիրակոսյան