2019-ին որդեգրված երեխաների թիվը կտրուկ նվազել է. նախորդող տարվա համեմատ՝ գրեթե 2.5 անգամ

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

2019 թվականին Հայաստանի մանկատներից որդեգրվել է 19 երեխաներ, որոնցից 8-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության տվյալներից:

Նախորդ տարի՝ 2018 թվականին որդեգրված երեխաների թիվը 48-ն է եղել, այսինքն՝ այս տարի, նախորդ տարվա համեմատ, որդեգրումմերի թիվը գրեթե 2.5 անգամ նվազել է։ 48 երեխաներից 25-ը որդեգրվել է օտարերկրյա, 23-ը՝ ՀՀ քաղաքացիների կողմից:

Նշենք, որ 2017 և 2016 թվականներին որդեգրված երեխաների թիվն ավելին է: 2017-ին որդեգրվել է 56 երեխա. 27-ը՝ ՀՀ քաղաքացիների, 29-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից, իսկ 2016 թվականին որդեգրվել է 75 երեխա. 35-ը՝ ՀՀ քաղաքացիների, 40-ը՝ օտարերկյա քաղաքացիների կողմից։

Թվերից դատելով՝ 2016 թվականից, փաստորեն, տարեցտարի երեխաների որդեգրումների թիվը նվազել է։

Նշենք նաև, որ ներկայացված տվյալներում երևում է, որ օտարերկրացիներն ավելի շատ նախընտրում են որդեգրել առողջական խնդիրներ ունեցող, իսկ ՀՀ քաղաքացիները՝ առողջ երեխաների։

Մասնավորապես, 2016 թվականին ՀՀ քաղաքացիները որդեգրել են առողջական խնդիր ունեցող 4, իսկ օտարերկյա քաղաքացիները՝ 33 երեխայի։ 2017 թվականին ՀՀ քաղաքացիները որդեգրել են առողջական խնդիր ունեցող 11, օտարերկյա քաղաքացիները՝ 24 երեխայի: 2018 թվականին ՀՀ քաղաքացիները որդեգրել են առողջական խնդիր ունեցող 4, իսկ օտարերկյա քաղաքացիները՝ 24 երեխայի։ Իսկ 2019 թվականին ՀՀ քաղաքացիները որդեգրել են առողջական խնդիր ունեցող 1, օտարերկյա քաղաքացիները՝ 8 երեխայի։

Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի նոյեմբերին Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման շղթա է բացահայտվել, ըստ որի՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում իրենց կապերը, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումը Իտալիայի քաղաքացիների կողմից:

Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200-րդ հոդվածի 3-րդ մասով (Առևտրային կաշառքը), «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը), իսկ 1976թ. ծնված Երևանի բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը):

Անժելա Պողոսյան