Թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին. գրում է ermenihaber-ը: «Atlas Global»-ը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունն է: Համաձայն հայտարարության՝ բոլոր տեսակի, այդ թվում՝ Երևանի ու Ստամբուլի միջև շաբաթական 2 անգամ իրականացվող չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը: Որպես թռիչքների դադարեցման պատճառ մատնանշված է 2016 թվականից Թուրքիայում …