Արցախում բոլոր ուղղություններով շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Արցախում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով սահմանային անցակետերում տարվող աշխատանքների, արդյունավետության աստիճանի, հնարավոր խնդիրներին և տեխնիկական ու մասնագիտական ներգրավվածության թեմայով «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում այսօր կայացել է առցանց մամուլի ասուլիս:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանն ասել է, որ այսօրվա դրությամբ գրանցված 8 դեպքերից 6-ն արդեն առողջացել են: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 287 քաղաքացի:
«Արվում է ամեն ինչ, որպեսզի վիճակագրական տվյալները չավելանան, և այդ ամենը իրականացվել է առողջապահության նախարարության, ոստիկանության ու արտակարգ իրավիճակների պետական ծառայության շնորհիվ: Սահմանային անցակետերում շարունակվում է բժշկական աշխատողների հերթապահությունը, որոնք ապահովված են ախտահանման անհրաժեշտ բոլոր միջոցներով: Արցախ մուտք գործող բոլոր քաղաքացիները պարտադիր կերպով ջերմաչափվում են: Ձեռնարկվում են բոլոր քայլերը, որպեսզի իրավիճակը կայուն մնա»,- նշել է Օ. Հարությունյանը:
Իր հերթին ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ջիվան Ղահրամանյանն ասել է, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսի վարակի առաջին հաստատված դեպքն արձանագրվելուց հետո մարտի 2-ից սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին հատկացվել են բժշկական ձեռնոցներ և դիմակներ: Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարության համաձայն՝ Ոստիկանությունը հսկողություն է սահմանել օտարերկրյա  քաղաքացիների մուտքի վրա:
«Սահմանային 4՝ Աղավնո, Խնձորեսկ, Նոր Խարխափուտ և Կապան-Կովսական անցակետերում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված աշխատանքներն ուժեղացվել են, և Արցախ մուտք գործած անձանց ոստիկանությունը տեղեկացնում ու պարտավորեցնում է ինքնամեկուսանալ 14 օր: Վերջիններիս տվյալները ներկայացվում են ինքնամեկուսացման վայրի վերաբերյալ, որպեսզի ոստիկանությունը ստորաբաժանումների ուժերով հսկողություն իրականացնի նրանց նկատմամբ»,- ավելացրել է Ջ. Ղահրամանյանը:
Նա նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում հաստատված կորոնավիրուսով անձանց հետ ունեցած հնարավոր շփման ընթացքում Աղավնո հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող 4 ծառայողներ ինքնամեկուսացել են: Նրանց առողջական վիճակը ստուգելուց հետո վերջիններս անցել են ծառայության:
 Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ԱԱՀՍ (արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում) հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Մեխակ Արզումանյանն ասել է, որ մարտի 15-ից ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից ստեղծվել են օպերատիվ խմբեր, որոնք հերթապահություն են իրականացնում Արցախի բոլոր 4 անցակետերում:
Արցախի Պարետի որոշմամբ՝ ապրիլի 7-21-ը շրջիկ հենակետեր են բացազատվել Միրիկ համայնք տանող ավտոճանապարհին՝ Միրիկ և հարակից տարածքներում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ապրիլի 16-28-ն էլ շրջիկ հենակետեր են բացազատվել Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք տանող ճանապարհների խաչմերուկներում, ինչպես նաև Շահումյանի շրջանի Քարվաճառ-Ծառ համայնք տանող ավտոճանապարհի խաչմերուկում, որը գործում է մինչ այսօր: Տվյալ բոլոր անցակետերում և շրջիկ հենակետերում պարտադիր ախտահանման են ենթարկվում հանրապետության տարածք մուտք գործող բոլոր տրանսպորտային միջոցները:
Մ. Արզումանյանը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ ախտահանվել է 6095 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ Խարխափուտ հսկիչ անցագրային կետում՝ 2549, Աղավնոյում՝ 2063, Խնձորեսկում՝ 1483: Շրջիկ հենակետերում ընդհանուր թիվը՝ 1958 է, այդ թվում՝ Միրիկում` 37, Գետավանում և Զարդախաչում՝ 789,  Վերին Հոռաթաղում՝ 500, Կոճողոտում՝ 596 և Քարվաճառ-Ծառ տանող ավտոճանապարհին՝ 413 տրանսպորտային միջոց: