«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է նաև սիրիահայերին ու պատերազմի վետերաններին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը: Ծրագրի երկրորդ փուլով, աջակցություն է տրամադրվում Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով, վերջին տարիներին Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքներին և Արցախի ազատամարտի  վետերաններին: «Ծրագրի այս փուլը մենք իրականացնում ենք  «Պեպսի» և «Պրեմիեր ֆուդս» ընկերությունների հետ համատեղ: Արցախի ազատամարտի վետերանների և Հայաստանում ապրող սիրիահայ 200 ընտանիքների տրամադրվում են առաջին անհրաժեշտության սննդամթերք, հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը»,-ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:  Ուղիղ երկու շաբաթ առաջ մեկնարկած սոցիալական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 700 ընտանիք՝ Երևանում և Տավուշի սահմանամերձ համայնքներում: Առաջին փուլով աջակցություն է ստացել զինհաշմանդամների, հաշմանդամություն ունեցող երեխաների և սահմանամերձ համայնքներում ապրող 500 ընտանիք: Արտակարգ դրության պայմանում, հիմնադրամն ամենօրյա ռեժիմով աշխատում է  Երևանում և մարզերում ապրող սոցիալական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների, զինհաշմանդամների, խոցելի խմբերում գտնվող երեխաների և նրանց ծնողների հետ: