Կրեմլի նոր շանտաժ-պլանը․ փակել ռուսական ընկերությունների դեմ քրեական գործերը՝ գազի չթանկացման դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Դաշնակից պետություն համարվող, բայց Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառող Ռուսաստանը անկախությունից ի վեր գրավել է Հայաստանի ռազմավարական նշանակության կարևորագույն ոլորտները։ Գյումրիի ռազմաբազայում հիմնավոր ներկայությունից զատ   Ռուսաստանին է անցել հայկական երկաթուղին, գազամատարակարման մենաշնորհը՝ ի դեմս «Գազպրոմ Արմենիայի», Հայաստան – Իրան գազատարը։ Ռուսական են կապի երկու օպերատորներ, հայկական ծագմամբ,  բայց  ռուսական կապիտալով է աշխատում նաև ՀԷՑ-ը։

Թավշյա հեղափոխությունից հետո տասնամյակներ շարունակ  անձեռնմխելի համարված ռուսական ընկերությունների դռները թակեցին հայաստանցի իրավապահները։ Խոշոր ծավալի չարաշահումներ հայտնաբերվեցին «Հարավկովկասյան երկաթուղիներում»։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հայաստանցի պաշտոնյայի լիազորությունների չարաշահման հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղիներում» կատարված ներդրումներում արձանագրվել էին ավելի քան 428 միլիոն դրամի չկատարված աշխատանքներ։

Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղին 2008 թվականից կոնցեսիոն կառավարման է հանձնված Ռուսաստանի պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը, որը պետք է կատարեր շուրջ 180 միլիարդ դրամի ներդրում։ Ընդհանուր առմամբ, խոսք է գնում ռուսական ընկերությունում 104 միլիոն դոլար չարաշահման մասին։ Դեռ 2018-ի սեպտեմբերին Ռուսաստան կատարած այցի ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղիներում» չարաշահումների հարցը Նիկոլ Փաշինյանը քննարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսական կոմերսանտի հարցազրույցում նա նշել էր՝ այս հարցում Հայաստանի կառավարությունն ունի ՌԴ նախագահի աջակցությունը։ Իսկ անցած տարի սեպտեմբերին Վանաձորի ասուլիսում Փաշինյանը ասել է, որ ռուսական կողմը ստուգումների ո՛չ բոլոր արդյունքների հետ է համաձայն:

«Եթե հընթացս պարզվի, որ քրեական պատասխանատվության ենթակա մարդիկ կան, նրանք կենթարկվեն։ Բայց մեր նպատակն է, որ ՀՀ պետական շահերը պաշտպանվեն։ Նկատի ունենք, որ 45 կամ 48 թվականի ժանգոտած շարժակազմերը փոխարինվեն ժամանակակից շարժակազմերով, ինչը ենթադրվում էր ՀԿԵ–ի հիմնադրման ժամանակ»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Չարաշահումներ հայտնաբերվել են ռուսական մյուս ընկերությունում ևս։ 2018-ի վերջին ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիայում» բացահայտել էր առանձնապես խոշոր չափերի՝ միլիարդավոր դրամների հասնող հարկեր չվճարելու, բաշխման համակարգում կորուստները նվազեցնելու, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ներին մատակարարած բնական գազի ծավալները շեշտակի ավելացնելու դեպքեր։

Հայտնի է, որ գազի համաշխարհային գների անկման ֆոնին ռուսական «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ-ին՝ շարքային սպառողների համար գազի գինը թանկացնելու հայտով։ Իր հերթին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ  դիմել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ գազի գնի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Պատասխան դեռ չկա, բայց Ռուսաստանը բարձր պաշտոնական մակարդակով արդեն իսկ հասկացրել է՝ չի պատրաստվում հայաստանցիների գազը էժանացնել, քանի որ Հայաստանում ռուսական ընկերությունների դեմ դատական գործեր կան։ Այդ մասին բաց տեքստով ասաց  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանը ռազմավարական դաշնակից Հայաստանի գազը չի էժանացնում։

«Եթե մենք դաշնակցային հարաբերությունների մասին ենք խոսում, ապա այն պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում։ Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք հույս ունենք, որ այն դատական գործերը, որոնք Հայաստանում վերջին երկու տարում սկսվել են ռուսական որոշ համատեղ ընկերությունների դեմ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղիների», կկարգավորվեն առանց այնպիսի բաներ առաջ քաշելու, որոնք վայել չեն դաշնակցային հարաբերություններին։ Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում»,- ասել է Լավրովը։

Հայաստանի կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, Լավրովին այսպես պատասխանեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի ակնարկը Հայաստանում շատերը գործարքի առաջարկ ընկալեցին՝ փակել ռուսական ընկերությունների դեմ դատական գործերը՝ գազի գնի շուրջ բանակցելու դիմաց։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գազի գնի հնարավոր բանակցություններին ընդառաջ Լավրովի կողմից ռուսական ընկերությունների դեմ քրեական գործերի հիշատակումը շանտաժ է որակում։

«ՀՀ-ն Ռուսաստանի պրեսինգի տակ է, ինչո՞ւ, որպեսզի Հայաստանը հեղափոխության մեջ հաջողություն չունենա և պետություն չդառնա։ Սկզբունքը ո՞րն է, թույլ լինես, ինձնից կախված մնաս։ Եթե տակը մաքուր է, ինչի՞ եք խառնվել իրար, քննություն կլինի, կպարզվի ամեն ինչ։ Հայաստանի բռնած տեսակետը խիստ միջազգային իրավունքի շրջանակներում է, քննում ենք, եթե կա հանցագործություն՝ պատժում ենք, եթե չկա, լավ, իսկ Ռուսաստանն ու Լավրովը պիտի շահագրգիռ լինեն իրենց ընկերությունների մաքուր աշխատանքով։ Եթե քրեական գործերը փակում ենք, հեղափոխությունը տապալվում է, ինչը Ռուսաստանը փորձում է հազար ու մի ձևերով։ Հետո, Հայաստանն այլևս չի ազատագրվում ներքին տնտեսական իմաստով»,- ասաց Լևոն Շիրինյանը։

«Շատ բնական է, որ հայաստանցի իրավապահները հարցեր ունեն մենաշնորհային դիրքեր զբաղեցնող «Հարավկովկասյան երկաթուղիներին» ու «Գազպրոմ Արմենիային»»,- ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, հատկապես, երբ  կան հիմքեր կասկածելու, որ ռուսական այս ընկերությունները զբաղված են եղել միջոցների յուրացմամբ ու անօրինական գործունեությամբ։ Ուշագրավ է, որ Լավրովը քրեական գործերի պատմությունը շեշտում է դաշնակցային հարաբերությունների համատեքստում։

«Բայց դաշնակցային հարաբերությունները չեն ներառում իրենց մեջ ընկերությունների կողմից անօրինական տնտեսական գործունեություն, ինչում նրանք այսօր առերևույթ մեղադրվում են և դաշնակցային հարաբերությունները չեն ներառում, որ այդ անօրինական գործողությունները պետք է պարտակվեն մյուսի կողմից՝ ի վնաս սեփական շահերի։ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի շատ հստակ և սկզբունքային՝ հենված երկու գործոնի վրա՝ ՀՀ օրենքներ և ՀՀ ազգային շահ»,- կարծում է Ռուբեն Մեհրաբյանը։

«Հայաստանում գործող ռուսական խոշոր կորպորացիաները Մոսկվայի ձեռքին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործիքներ են», – կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, կանխատեսելով, որ գազի գնի շուրջ առաջիկա բանակցություններում ռուսական ընկերությունների դեմ քրեական գործերը որպես խաղաքարտ կարող են դրվել սեղանին։

«Խնդիրը հետևյալն է, թե ով իր խաղաքարտը ինչպես կօգտագործի, ով ինչքան հաստատակամ, համարձակ, և Հայաստանի դեպքում ինքնիշխան կարող է լինել էդ խաղաքարտն օգտագործելու հարցում։ Եթե Հայաստանը ենթակա է ճնշումների, բնականաբար, Հայաստանի օգտին չի կարող լինել, բայց, եթե Հայաստանը ունի ինքնիշխան կարողություն, եթե ՀՀ-ի իշխանությունը ուժեղ է իր լեգիտիմությամբ, ես կարծում եմ՝ այստեղ Հայաստանը կարող է խաղաքարտը իր օգտին ծառայեցնել։ Փոխզիջումը կարող է լինել էստեղ՝ Երևանը, այսպես ասենք, ներման քաղաքականություն է վարում, պայմանով, որ ռուսական ընկերությունները Հայաստանում ամբողջությամբ անցնում են գործունեության թափանցիկ դաշտ»,- նշեց Հակոբ Բադալյանը։

Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ բնական գազի բաղադրիչը Հայաստանի տնտեսությում շոշափելի է, և եթե Ռուսաստանը թանկացնի կապույտ վառելիքը, լրջագույն հարվածներ կկրեն ձմռանը գազով ջեռուցվող տնային տնտեսությունները, ջերմոցները։ Ճնշման տակ կհայտնվի էներգետիկ համակարգը՝ ջերմաէլեկտրակայանները պարտադրված կլինեն բարձրացնել էլեկտաէներգիայի ինքնարժեքը։ Բայց Արմեն Քթոյանը Հայաստանի համար ռուսական գազի գնի իջեցում է կանխատեսում․ «Որովհետև էներգակիրների տրամաբանությունը նվազման է, եթե գինը դու չես փոխում, պահում կամ ավելացնում ես, նշանակում է՝ դու դեմ ես գնում այդ տրամաբանությանը։ Չեմ կարծում՝ Ռուսաստանը դրան կգնա։ Ռուսաստանը գազի գինը դիտարկում է նաև իր հզորության արտացոլում և ցավագին է ընդունում գների նվազումը, ընկալում են որպես հզորության թուլացում»։

Հենց այս գործոնը հաշվի առնելով՝ Ռուսաստանը միանգամից չի զիջի ու չի հայտարարի գազի գնանկում, բայց տնտեսագետի համոզմամբ՝ քաղաքական դիվիդենտներ ստանալուց հետո պարտադրված է նվազեցնել սակագինը, ինչպես օրերս իջեցրեց Լեհաստան մատակարարվող վառելիքի գինը։ Անկախ առաջիկա զարգացումներից, Արմեն Քթոյանի խոսքով, Հայաստանը պետք է մեծ թափերով զարգացնի այլընտրանքային էներգետիկան ու արդիականացմամբ գազային կապանքներից ազատի արտադրական տեխնոլոգիաները։

 

Ռոբերտ Անանյան