Վարակման 2148 դեպք գրանցած Հայաստանում կարանտինը կթուլացվի․ի՞նչ ռիսկեր կան և ինչպես են վարվում արտերկրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

Ուղիղ 2 ամիս առաջ այս օրը Հայաստանում հայտնաբերվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այսօր արդեն՝ 2148 վարակակիր ու 33 մահ ունեցող Հայաստանում մտադիր են թուլացնել կարանտինային ռեժիմը։ Սա նշանակում է, որ մի քանի օրից կվերաբացվեն մշակող արդյունաբերության բոլոր տեսակներով զբաղվող արտադրամասերը, գեղեցկության սրահները, լվացման և մաքրման աշխատանք իրականացնող ընկերությունները։ Մոլերն ու հանրախանութներն առայժմ փակ կմնան։ Հանրային սննդի կազմակերպման ոլորտում կգործեն այն սուբյեկտները, որոնք կունենան բացօթյա տարածք։ Բացի այդ, թույլ կտրվի զբոսնել բնակության վայրից 1 կմ հեռավորության տարածքում։

Իսկ ի՞նչ հնարավոր ռիսկեր է սա պարունակում։

Արդյոք կարանտինը մեղմելն իրավիճակն անվերահսկելի չի՞ դարձնի։ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ կարանտինն առանց լուրջ նախապատրաստական աշխատանքների թուլացնելն իսկապես մտահոգիչ հետևանքներ կարող է ունենալ․ «Եթե մտածված արվի բացումը, այսինքն՝ հերթականությամբ, տնտեսության ամեն ճյուղ նախապես պատրաստվի բացվելուն, ներդրվեն անվտանգության ապահովման նոր սանիտարական կանոններ, ինչ խոսք, այդ ռիսկերը կհասցվեն մինիմալի։ Մասնագետները՝ ի դեմս ԱՀԿ-ի, նշում են, որ չմտածված, հապճեպ, անպատրաստ բացումը կարող է հանգեցնել շատ ավելի ծանր սոցիալ ու տնտեսական հետևանքների, քան կարանտինային ռեժիմի սահմանափակումները»։

Փորձագետն ամենապարզ սցենարն է ներկայացնում․ օրինակ՝ սննդի օբյեկտներում կարելի է կրճատել սեղան-աթոռների կամ մեկ սեղանի շուրջ նստողների թիվը։

Իսկ ի՞նչ կլինի, եթե կարանտինի թուլացումը բացասաբար ազդի Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպի վրա։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ եթե կարանտինի մեղմացումը վտանգավոր հետևանքների բերի, վերադարձ կլինի ավելի կոշտ ռեժիմի։

Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ ամեն ինչ բացել, հետո նորից փակելը հանրության սրտով չի լինի։ Իսկ ահա համաճարակաբան Արման Բադալյանը կարանտինային ռեժիմի թուլացման գաղափարի հետ համամիտ է։ Ասում է՝ այս մոտեցումն այժմ ամբողջ աշխարհում է կիրառվում։ Կորոնավիրուսի դեմ պայքարում համաճարակաբանը կարևորում է կոլեկտիվ իմունիտետը։ Ասում է՝ քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, սա ամենաարդյունավետ միջոցներից է։

«Եթե մենք անում ենք կարանտին, բնականաբար, այդ կոլեկտիվ իմունիտետը կձևավորվի, բայց շատ ավելի դանդաղ։ Եթե ոլորտները բացում ենք, այն սկսում է մի փոքր ավելի արագ ձևավորվել»,- ասում է համաճարակաբանը։

Արման Բադալյանը նշում է․ կարանտինը թուլացնելուն զուգահեռ կարելի է ներդնել նաև շնչաբանական թեստերի կիրառումը․ վերջինս արվում է արյան նմուշառման միջոցով։

Իսկ ի՞նչ դրություն է Հայաստանի սահմաններից դուրս։ Ո՞ր երկրներն են արդեն մտածում կարանտինի թուլացման մասին։

Հարևան Ռուսաստանում, որտեղ կարանտինն այսօր պետք է ավարտված լիներ, որոշել են գործող սահմանափակումները պահպանել ևս 10 օր։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ ամբողջությամբ չի զգացել կորոնավիրուսի ազդեցությունը և որ վարակման ռիսկը շարունակում է ամենաբարձր մակարդակի վրա մնալ։ Վարչապետ Դմիտրի Միշուստինն էլ, որը, ինչպես երեկ հայտնի դարձավ, կորոնավիրուսով է վարակվել, նշել է, որ կերկարաձգվեն նաև Ռուսաստան մուտքի սահմանափակումները։

Վրաստանում շաբաթվա սկզբից սկսել են սահմանափակումների փուլ առ փուլ նվազեցման գործընթացը։ Օրինակ՝ ապրիլի 27-ից տաքսիներն ու անձնական մեքենաները կարող են փողոց դուրս գալ, վերաբացվել են բացօթյա տոնավաճառներն ու առաքման ծառայությունները։ 566 վարակակիր ունեցող Վրաստանում, ամեն դեպքում, որոշել են առայժմ չհանել պարետային ժամը։

Գրեթե 240 հազար վարակակիր ունեցող Իսպանիայում, արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մինչև 14 տարեկան երեխաներին թույլ են տալիս մեծահասակի ուղեկցությամբ օրվա մեջ մեկ անգամ տանից դուրս գալ։ Մայիսի 2-ից իսպանացիները կկարողանան նաև դրսում կարճ ժամանակով զբոսնել ու մարզվել։ Մայիսի 4-ից կվերաբացվեն վարսավիրանոցները, իսկ մայիսի 11-ից՝ բարերի բացօթյա հատվածները՝ տարածքի սահմանափակմամբ։ Երկրի վարչապետը հայտարարել է, որ դպրոցները փակ կմնան առնվազն մինչև սեպտեմբեր։

Իտալիայում, որտեղ այժմ վարակակիրները 205 հազարից ավելի են, մայիսի 4-ից վերաբացվելու են զբոսայգիները, արտադրամասերը վերսկսելու են աշխատանքը, մարդկանց թույլատրվելու է այցելել նույն թաղամասում գտնվող իրենց հարազատներին։ Մայիսի 18-ից բացվելու են խանութներն ու թանգարանները։ Իսկ ահա սրճարաններն ու գեղեցկության սրահները՝ միայն հունիսի 1-ից։ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ դպրոցները փակ կմնան մինչև սեպտեմբերի 1-ը։ Ըստ նոր որոշման՝ Իտալիայում նաև հուղարկավորության արարողություններն են թույլատրվելու, բայց միայն 15 հոգու մասնակցությամբ։ Երկրի ներսում ճամփորդական սահմանափակումները շարունակվելու են մինչև մայիսի 18-ը։

Տնտեսությամբ աշխարհում առաջիններից, իսկ կորնավիրուսի վարակակիրների թվով աշխարհում 6-րդը դարձած Գերմանիայում խանութներն արդեն բացվել են։ Սակայն ինչպես խանութներում, այնպես էլ հանրային տրանսպորտում դիմակ կրելն ապրիլի 27-ից պարտադիր է դարձել։ Վարսավիրանոցները կվերաբացվեն մայիսի 4-ից։ Զանգվածային հավաքների կազմակերպումը կշարունակվի արգելված մնալ։ Գերմանացիների համար ճամփորդական սահմանափակումները կշարունակվեն մինչև հունիսի 14-ը։ Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մայիսի 6-ին հստակ կլինեն դպրոցների վերաբացման ժամկետները։

Բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանը նշում է․ միջազգային փորձը Հայաստանին կօգնի ճիշտ որոշումներ կայացնել։ Ըստ նրա՝ Գերմանիայի օրինակը լավագույններից է։

Վարակակիրների թվով 5-րդ տեղում գտնվող Ֆրանսիայում կարանտինի ժամկետն ավարտվում է մայիսի 11-ին։ Այնտեղ հաջորդաբար բացվելու են դպրոցները, ապա սրճարանները, ռեստորաններն ու բարերը, հանրային տրանսպորտը վերսկսելու է աշխատանքը։ Կորոնավիրուսի դեմ պայքարը չթուլացնելու համար երկրում որոշել են շաբաթական 700 հազար քաղաքացու թեստավորել։

Մեծ Բրիտանիայում, որտեղ կորոնավիրուսը մինչև անգամ վարչապետին էր հասել, մտադիր են կարանտինը մեղմել, սակայն ոչ ամբողջությամբ վերացնել։ Մինչև մայիսի 7-ը կառավարությունը վերջնական որոշում կներկայացնի։ Մինչ այդ՝ երկրում մի քանի կետ են առանձնացրել, որոնց առկայության դեպքում միայն կարանտինը կարող է թուլացվել։ Դրանք են, օրինակ, մեկ օրում հայտնաբերվող նոր դեպքերի թվի կայուն նվազումը, վարակը վերահսկելի մակարդակի հասցնելը և թեստերի բավարար քանակի առկայությունը։ Երկրի վարչապետը, որը մի քանի օր առաջ է կորոնավիրուսից ապաքինվել, հայտարարել է, որ կարանտինի վերացումը կարող է վարակի բռնկման 2-րդ ալիք բերել։

Աշխարհում կորոնավիրուսի ամենամեծաթիվ՝ 1 միլիոնից ավելի վարակակիր ունեցող ԱՄՆ-ում կարանտինը թուլացնելու կամ վերացնելու վերաբերյալ հստակ որոշում չկա։ Այս օրերին, սակայն, որոշ նահանգներ մեկուսացման ռեժիմը մեղմելու փորձեր են կատարում։ Որոշ նահանգներում, ակայն, այն հաջող չի ընթանում։ Օրինակ՝ Կալիֆոռնիայում հանրային լողափերը բացելուց հետո, տեսնելով՝ որքան մարդ է միանգամից այնտեղ գնացել, որոշել են կրկին սահմանափակում կիրառել։ Սպիտակ տանը հայտարարվել է, որ սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջն ԱՄՆ-ում գործելու է ողջ ամառվա ընթացքում։

Իսկ ահա աշխարհում առաջինը կարանտինի ռեժիմ հայտարարած Չինաստանը կորոնավիրուսի բռնկման օջախ Ուհանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացրել է դեռ ապրիլի 8-ից։ Այդ օրվանից մինչև հիմա 1 միլիոնից ավելի թեստավորում է իրականացվել։ Արդյունքում՝ կարանտինի վերացումից հետո հաստատված դեպքերի թիվը չի աճել։

Ամփոփելով հավելենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարանտինը թուլացնելու որոշում կայացրած երկրներին հորդորել է հետագա քայլեր ձեռնարկելուց առաջ առնվազն 2 շաբաթ սպասել՝ գնահատելու համար ստացված արդյունքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան