Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Լուրեր

06.11.2026 | 12:52
Շիրակում մոտ 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հրաժարական է տվել։ Երկրի վարչապետ Քիր Սթարմերին ուղղված նամակում Հիլին նշում է, որ Մեծ Բրիտանիան բախվում է սպառնալիքների նոր դարաշրջանի, որը պահանջում է պաշտպանության ոլորտում նոր դարաշրջան և լրացուցիչ ներդրումներ։

«Այդ ժամանակից ի վեր դուք չեք կարողացել, իսկ ֆինանսների նախարարությունը չի ցանկացել տրամադրել այն ռեսուրսները, որոնք երկրին անհրաժեշտ են աճող սպառնալիքների ժամանակաշրջանում իրեն պաշտպանելու համար»,- գրել է Հիլին նամակում։

Նրա խոսքով՝ Սթարմերի կողմից պաշտպանության ներդրումային ծրագրի համար առաջարկված ֆինանսական համաձայնագիրը «շատ քիչ է բավարարում այն ամենին, ինչ անհրաժեշտ է պաշտպանությանն ու երկրին այս վտանգավոր ժամանակահատվածում»։

«Առանց ներկայիս մարտահրավերների մասշտաբին համապատասխանող պաշտպանության ներդրումային ծրագրի՝ ես ստիպված եմ որոշումներ կայացնել, որոնք կնվազեցնեն մեր զինված ուժերի պատրաստվածությունը, կմեծացնեն զինծառայողների համար ռիսկը գործողությունների ընթացքում և, հնարավոր է, երկիրը կդարձնեն ավելի քիչ անվտանգ»,- շեշտել է նա։

Հիլիի խոսքով՝ ծրագիրը լրացուցիչ ֆինանսավորման հատկացումը հետաձգել է 2030 թվականից հետո, մինչդեռ մարտական ​​պատրաստության արագացման անհրաժեշտությունը չափազանց կարևոր է հաջորդ երկու տարիների ընթացքում։

Ջոն Հիլին Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն ղեկավարում է 2024 թվականի հուլիսից։ Պաշտպանության նախարարի պաշտոնում նա պարբերաբար հանդես է եկել Ուկրաինային ռազմական օգնության ավելացման և արագացման օգտին, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման, ինչպես նաև աջակցել է պատերազմից հետո երկրում բրիտանական զորքեր տեղակայելու գաղափարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի