Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ

Լուրեր

06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
Բոլորը

Հունիսի 8-ից 11-ը Իրանում տեղի է ունեցել Արաքս գետի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործման հարցերով Ադրբեջանի և Իրանի ​​համատեղ հանձնաժողովի 55-րդ նիստը։ Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական ​​գործակալության հաղորդմամբ՝ նիստը վարել են Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությանն առընթեր Տարածաշրջանային ջրային մելորացիայի  ծառայության խորհրդի նախագահ Զաքիր Գուլիևը և Իրանի էներգետիկայի նախարարության սահմանային գետերի գլխավոր վարչության պետ Ֆարիբա Ավերիդեն։

Միջոցառմանը մասնակցել են Տարածաշրջանային ջրային մելորացիայի ծառայության, Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությանն առընթեր ջրօգտագործման և պաշտպանության պետական ​​ծառայության, Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության և «Ազերէներջի» ԲԲԸ-ի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում մշակվել և հաստատվել են Արաքս գետի ջրային ռեսուրսների երկու երկրների միջև բաշխման աշխատանքի  ռեժիմները։ Բացի այդ, քննարկվել են գետից ջրառի մոնիթորինգի, ջրի որակի վերահսկման, գետի վրա նոր, ժամանակակից ջրաչափական սարքերի տեղադրման և փոխադարձ համագործակցության այլ ոլորտների հետ կապված հարցեր։

Քննարկումների արդյունքում կողմերը ստորագրել են առաջիկա համատեղ աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ արձանագրություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի