ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ հունիսի  7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ  համատեղ հայտարարություն են տարածել։ Նրանց թվում են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերը, Եվրոպական խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոնդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության փոխնախագահ, Եվրախորհրդարանի ընտրությունների դիտարկման պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի հարցերով մշտական ​​զեկուցող Միրիամ Լեքսմանը, Հայաստանի ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգող խմբի ղեկավար անդամ Նաչո Սանչես Ամորը։

Նշվում է, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է իր երկրի ապագայի և, շատ առումներով, Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագայի համար կրիտիկական ընտրություններում։

«Մենք շնորհավորում ենք նրանց՝ իրենց ժողովրդավարական իրավունքներն իրականացնելու և իրենց ինքնիշխան կամքը խաղաղ ու կանոնավոր արտահայտելու համար։ Բարձր մասնակցությունը քաղաքացիական ներգրավվածության աճի դրական նշան է։ Մենք լավ ենք դիտարկում ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները, որի մեջ էր նաև Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը, և ընտրական գործընթացի ընդհանուր դրական գնահատականը, որը լավ էր կազմակերպված և ընտրողներին իրական ընտրություն էր առաջարկում քաղաքական այլընտրանքների միջև, չնայած խիստ բևեռացված միջավայրում»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կրկին ցուցաբերել է հարգանքի լիակատար բացակայություն այն երկրների ինքնիշխանության նկատմամբ, որոնց ձգտում է գերիշխել:

«Ռուսաստանի անամոթ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և տնտեսական վնաս պատճառող առևտրային սահմանափակումների միջոցով, ինչպես նաև նրանց մոլորեցնելու մանիպուլյատիվ բովանդակության միջոցով, մեծ մասամբ ձախողվել են»,- ասվում է հայտարարությունում։

Ընդգծվում է, որ Եվրամիությունն օգնություն է ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին դիմակայել Ռուսաստանի ճնշմանը և թույլ տալու ՀՀ քաղաքացիներին ազատ ընտրություն կատարել։

Եվրախորհրդարանի պատգամավորները խրախուսում են հետագա և ուժեղացված միջոցառումները՝ Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու համար, մասնավորապես, աջակցելու Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիային և խթանելու ԵՄ-ՀՀ առևտուրը, օրինակ՝ ԵՄ ինքնավար առևտրային միջոցառումների ընդունման միջոցով։

«Մենք նաև ընդունում ենք վիզաների ազատականացման ուղղությամբ արագ առաջընթացի ու ԵՄ նոր գործընկերության առաքելության արագ տեղակայման անհրաժեշտությունը»,- նշվում է հայտարարությունում։

Ընդգծվում է, որ քվեարկության արդյունքը ցույց է տալիս Հայաստանի ընտրությունը՝ խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն, տարածաշրջանային կապակցվածություն ու Եվրամիության հետ ավելի սերտ կապեր։

«Մենք անհամբեր սպասում ենք համագործակցելու Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի և նոր կառավարության հետ՝ այս ճանապարհին հետագա առաջընթացին աջակցելու և հայ ժողովրդին ավելի մեծ բարգավաճում բերելու համար։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի ընտրական և հետընտրական գործընթացների հաջորդ գործընթացը կբերի ինստիտուցիոնալ և ժողովրդավարական համախմբման՝ հիմնված երկխոսության և ներկայացված քաղաքական ուժերի ու հասարակության բոլոր շերտերի մասնակցության վրա՝ ժողովրդավարական ինստիտուտները հետագայում ամրապնդելու և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը խթանելու համար»,- նշում են Եվրախորհրդարանի պատգամավորները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի