Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցով հիմնական զեկուցող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ միայն ՀՀ-ի չէ, աշխարհի բոլոր բանակներում ինքնասպանության դեպքեր լինում են, ապա ներկայացրեց վիճակագրությունը։ «Վիճակագրությունը ցավալի է՝ 2018թ.՝ 11 ինքնասպանություն, 2019-ին՝ այս պահի դրությամբ արդեն 10 ինքնասպանություն: Ցավալին այն է, որ թշնամու կրակից տարիներ …