Եվրահանձնաժողովը թույլատրել է ձեռնարկությունների ժամանակավոր ազգայնացումը կորոնավիրուսի պատճառով

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Եվրահանձնաժողովը թույլատրել է ԵՄ անդամ երկրներին մասնակիորեն ազգայնացնել կորոնավիրուսի համավարակից առանձնահատուկ տուժած ձեռնարկությունները։ Սակայն ազգայնացումը կթույլատրվի մի շարք պայմաններ բավարարելու դեպքում։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ընկերությունները պետք է հրաժարվեն դիվիդենտներ ու բոնուսներ վճարելուց։ Խոշոր ընկերությունները պետք է մանրամասնեն, թե ինչի վրա են ծախսում ստացված օգնությունը և արդյո՞ք դա համահունչ է կանաչ ու թվային տնտեսության անցնելու՝ ԵՄ-ի նպատակներին։

Եվրահանձնաժողովը հաղորդում է, որ տնտեսությունում պետության միջամտությունը պետք է տեղի ունենա «հանրային հետաքրքրության» շրջանակում, մասնավորապես, որ մեծաթիվ աշխատատեղեր չկրճատվեն կամ նորարական ձեռնարկությունները չսնանկանան։

Ազգայնացման գործընթացի ժամանակ պետք է սահմանվի ռազմավարություն, թե ինչպես պետք է պետությունը դուրս գա ձեռնարկության կապիտալից։ Պետք է նախատեսվի վերակառուցման ծրագիր, եթե պետությունը ավելի քան 6 տարի մասնակցություն ունենա ձեռնարկությունում։

ԵՄ երկրների կառավարություններն այս միջոցառումը դիտարկում են տնտեսությանը լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու կարևոր քայլ, որի նպատակը կորոնավիրուսի ճգնաժամից հաջողությամբ դուրս գալն է։