Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի. տեղեկատվական շտաբ
Մայիսի 9-ի դրությամբ՝ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը 10 է, որից 6-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, ԱՀ-ում թեստավորվել է 359 քաղաքացի: