Առողջապահության նախարարի ուղիղ եթերի ընթացքում պարզվեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պահվող ծայրահեղ ծանր հիվանդների մեջ կան ինսուլտով հիվանդներ: Բժիշկներից մեկն ասաց, որ ինսուլտով հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ոչ վիրուսի, այլ հենց ինսուլտի հետևանքով: Հիվանդանոցում կային նաև շաքարախտով տառապող և կորոնավիորուսով վարակված պացիենտներ: Մանրամասները՝ տեսանյութում:

