Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի (WWF) ֆեյսբուքյան էջը հետաքրքիր փաստ է ներկայացնում Ենոքավանի ընձառյուծի անցած ճանապարհի մասին։ «WWF-ի փորձագետներն ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ: Պարզվել է, որ նույն կենդանին նկարվել է նաև FPWC-ի տեսախցիկներով 2018-2019 թվականներին Արարատի և Վայոց ձորի մարզերում: Մեր ընձառյուծը սիրում է ճամփորդել։ Ենթադրաբար, նա, 2019-ի աշնանը հատելով երկրի …

