Չնախատեսված «կորոնավարագույր». այս օրերին ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել թատրոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում թատրոնների գործունեության դադարեցումը թանկ է արժեցել այդ կառույցների համար: Առաջ են եկել մի շարք չնախատեսված խնդիրներ, որոնց մի մասի համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը լուծումներ ունի, մյուս մասի համար՝ դեռ ոչ: Օրինակ՝ խնդիրը, որին այս օրերին բախվում են թատրոնները, շինարարությանը, տեխնիկական վերազինմանն է առնչվում:

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը Factor.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ կառույցն այսօր փաստի առաջ է կանգնել: Թատրոնի նոր շենքի շինարարական աշխատանքներ են ընթանում, նախատեսված էր, որ տեխնիկական հագեցվածության հարցը կառույցն իր ուժերով պետք է լուծեր, սակայն ստեղծված իրավիճակում դա բավական բարդ է իրականացնել:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ հիմա օրակարգում է գլոբալ ներդրումների ծրագիր՝ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կապիտալ նորոգումների, սակայն պետք է հասկանալ, որ պետական միջոցներն անսահման առաձգական չեն: Փոխնախարարը խոստացավ, որ մոտ ժամանակներում կանդրադառնա յուրաքանչյուր վերանորոգվող թատրոնի խնդրի և կնշի, թե առաջիկայում ինչ է նախատեսվում անել: Մենք հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպե՞ս է այս օրերին գոյատևում «Բոհեմ» մասնավոր թատրոնը: Պարզվեց՝ եթե ղեկավար Նարեկ Դուրյանն անձնական կապերը գործի չդներ, թատրոնի հարցը կմնար օդից կախված:

Պատճառը գուցե այն է, որ Հայաստանի համար մասնավոր թատրոն հասկացությունն ինչ-որ չափով նորություն է, և հաշվի չի առնվել, թե արտակարգ դրության ժամանակ այն ինչ ճակատագրի է արժանանալու: Քանի որ թատրոնի աշխատակիցները բոլորն էլ գրանցված են, նրանց պետությունը ֆինանսական փոխհատուցում տալիս է, սակայն սրահի վարձակալությանը, կոմունալ վճարումներին և մի շարք այլ հարցերին առնչվող խնդիրներ պետությունը լուծել չի կարող:

Ինչ վերաբերում է անհատ ստեղծագործողներին և առանձին թատերախմբերին, փոխնախարարը շեշտեց՝ ի վերջո, դրամաշնորհների տրամադրումը նախարարությունը չի կասեցրել. նրանք կարող են դիմել, շահել ծրագիր և այդ կերպ պահպանել գոյությունը: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչանն էլ մեզ հետ զրույցում անդրադարձավ այն խնդիրներին, որոնց թատրոնները բախվելու են բնականոն աշխատանքի վերադառնալուց հետո: Երբ թատրոնները սկսեն ապրել ստեղծագործական նորմալ կյանքով, Ղազանչյանը նախարարությանն առաջարկում է միջոցներ տրամադրել՝ բեմադրական ծախսերը հոգալու համար, քանի որ թատրոնները նախկինում դա անում էին արտաբյուջեի հաշվին, իսկ այժմ զրկված են դրանից: Հիմա, երբ ամբողջ աշխարհում տնտեսական և մշակութային ճգնաժամ է, և մշակութային հաստատությունները որոնում են ելքեր՝ իրենց գոյությունը և հանդիսատեսի հետ կապը պահպանելու համար, նախարարությունն իր հերթին պետք է կազմի ոչ միայն ընթացիկ, այլև հեռահար ծրագրեր՝ ուղղված կորոնավիրուսի ընթացքում և դրանից հետո թատրոնների բնականոն աշխատանքն ապահովելուն:

 

Աննա Բաբաջանյան