Մի շարք նախկին զինծառայողներ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ ստանալու հարցում: «Դիմումով քաղաքացիները տեղեկացրել են, որ տարիներ շարունակ զինված ուժերից արձակվելուց հետո Պաշտպանության նախարարությունը մերժել է զինվորական կենսաթոշակի նշանակումը՝ պատճառաբանելով, որ զինվորական ծառայության անցնելիս իրենց սահմանային 45 տարեկանը լրացած է եղել: Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, …

