«Առանց փոփոխելու Սահմանադրությունը՝ հնարավոր չի իրականացնել համատարած վեթինգ»,- վարչապետ Փաշինյանի հետ ուղիղ եթերում քննարկմանը հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ մինչ օրս իրենց ուղղված հիմնական քննադատությունը եղել է այն, որ դատավորը կարող է ենթարկվել պատասխանատվության, եթե ապօրինի հարստացել է 2017 թվականից հետո, և ոչ թե, ասենք՝ 2012-ին: «Ահա այստեղ է հիմնական քննադատության առարկան։ …

