Ունենք քաղաքական ուժ և դրա ղեկավարը, ով խնդիր է դրել սասանել Ազգային ժողովի հեղինակությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ «Խնդիր է դրել՝ կասկածի տակ դնել ՀՀ ժողովրդավարությունը՝ այստեղից հայտարարելով, որ Հայաստանում ժողովրդավարությունը մահացել է։ Շատ դատապարտելի, շատ անընդունելի, երկկողմանիորեն ցավալի այդ միջադեպը կապ չունի ժողովրդավարության աստիճանի …

