Կորոնավիրուսն անպայման հաղթահարվելու է, կարողանալու ենք դուրս գալ այս իրավիճակից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իսկ դիտարկմանը, թե այս խնդրի հետևանքով ապրիլի 5-ին նախանշված հանրաքվեի քարոզարշավը դադարեցվեց և հարցին, թե ի՞նչ է լինելու հանրաքվեի ճակատագիրը, Մակունցն ասաց, որ հանրաքվեն օրակարգում է՝ շեշտելով. «Հանրաքվեն կայանալու է, անկախ …

