ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր Դատական օրենսգրքում փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին փոխանցեց, իր խոսքով, հանրային լայն շրջանակներում քննարկվող մի հարցը. որտե՞ղ և ինչպե՞ս պետք է բողոքարկել ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները: «Պարզ է, որ ՍԴ-ն իրեն վերաբերող հարցի քննությունը չպետք է որ իրականացնի»,- հավելեց պատգամավորը: Նախարարը նախ հիշեցրեց, …

