Քոչարյանի գործով բավականին գրգռված և քաղաքականացված գործընթաց է. Կարեն Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 18:42
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որպեսզի Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի և այն համապատասխան նստվածք չթողնի: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է երեք այլ նախկին վարչապետների հետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու երաշխավորություն ներկայացրել դատարան:

«Երկրորդ՝ ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումն ու ավանդը Արցախի և Հայաստանի անկախության և կայացման գործընթացքում: Երրորդ՝ երկու տարի է՝ այս դատական պրոցեսը տևում է, և հավանական է, որ շատ երկար ժամանակ այն դեռ կարող է տևել: Այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»,- ասաց նա:

Հարցին՝ համաձա՞յն է հնչող կարծիքներին, որ սա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ այս պրոցեսը բավական գրգռված և քաղաքականացված է»:

Մանրամասները՝ տեսանյութում: