Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոն։ Այն 1988-ի երկրաշարժից ավերված կառույցներից հավաքած, ավելի քան 150-ամյա պատմություն ունեցող սրբատաշ քարերից, Սարիղամիշի փայտից և հին դարբինների ձեռքով կռած մետաղյա ամրակներով կառուցված յուրօրինակ համալիր է: Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել «Շալե Գյումրիի» պատմությանը։ Կենտրոնի պատերին ներկայացված է հին Գյումրիի …