Արթուր Վանեցյանի, Սասուն Խաչատրյանի և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման ժամանակ ԱԱԾ համապատասխան բաժնի պետը պաշտոնից ազատված է եղել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը, նույն թվականի դեկտեմբերին էլ տարածվեց ԱԱԾ տնօրենի ու վարչապետի խոսակցության ձայնագրությունը։ Երկու ձայնագրություններում էլ բարձաստիճան պաշտոնյաները քննարկում էին Մարտի 1-ի գործով անցնող անձանց կալանավորելու հարցը։

Ինչպես գիտենք, այս փաստի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հարցաքննվել է նաև վարչապետը։ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ՝ պարզելու, թե 2018-ի սեպտեմբերին ով է եղել «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ղեկավարը, քանի որ մեզ տեղեկություն էին փոխանցել, թե տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը «անհետացել է»։

Ի պատասխան մեր հարցման, ԱԱԾ-ից հայտնել են, որ նշված միջոցառումը իրականացնում է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական վարչությունը։

Ըստ ԱԱԾ պատասխանի՝ նշված ժամանակահատվածում վարչության պետի պաշտոնը թափուր է եղել: «Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N687-A որոշմամբ վարչության նախկին պետը ազատվել է պաշտոնից և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կապակցությամբ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով արձակվել է ԱԱԾ-ում զինվորական ծառայությունից»,-նշված է պատասխան նամակում։

Ուշագրավ է, որ շուրջ մեկ տարի այդ պաշտոնը թափուր է մնացել և ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական վարչության պետ նշանակվել է միայն 2019-ի հուլիսին:

«2019 հուլիսի 3-ին վարչեպտի N 877Ա որոշմամբ Կարեն Ղարիբյանը նշանակվել է ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,- մեզ փոխանցել են ԱԱԾ-ից։

Լիլիթ Շաբոյան