Քննարկվել են աշխատանքը խրախուսող կրթական ծրագրերի իրականացման հարցեր

Լուրեր

30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։

«Քննարկվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական օժանդակության միջոցառումների ընթացքը։ Արծարծվել են ծրագրերի հասցեականության շարունակական բարելավմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկման արդյունքներով ներկայացնել կոնկրետ նախագծեր։

Խորհրդակցությանը ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմման միջոցառումների նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին աշխատանքի խրախուսման բաղադրիչ ունեցող կրթական ծրագրերի իրականացմանը, սոցիալական ու տնտեսական օժանդակության շրջանակի ու գործիքակազմի ընդլայնմանը և այլն։ Դրանց առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկներ։

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աշխատանքի խրախուսման, զարգացման տրամաբանությամբ ծրագրերի նախաձեռնումը և հանձնարարել ներկայացված առաջարկները բերել նախագծային տեսքի»,- ասված է հաղորդագրությունում: