Ռոբերտ Քոչարյանը կազատվի՞, թե կմնա կալանքի տակ․ գալիք նիստից ակնկալիքները տարբեր են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 13-ին դատարանը կհրապարակի որոշումը և հայտնի կդառնա արդյոք ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կազատվի՞ կալանքից, թե՝ ոչ։

Նշենք որ Քոչարյանի ազատ արձակման համար պաշտպանական կողմը միանգամից երեք միջնորդություն է ներկայացրել՝ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ պաշտոնաթող նախագահին ազատ արձակելու, գրավի դիմաց ազատ արձակելու և առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը ամսի 8-ի նիստում միջնորդությունները լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանն ակնկալում է, որ դատարանը այս միջնորդությունները կմերժի, հակառակ պարագայում որդեկորույս ծնողը կարծում է՝ գործի ընթացը կփոխվի:

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների զոհ Գոռ Քլոյանի հոր հետ համակարծիք է նաև գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Նա կարծում է, որ մեծ է Քոչարյանի կողմից գործին խոչընդոտելու վտանգը։ Մինչդեռ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը գտնում է, որ դատարանի միակ օրինական որոշումը կլինի միջնորդություններից որևէ մեկի բավարարումը։

Փաստաբանը նաև ասաց, որ եթե դատարանը մերժի միջնորդությունները իրենք հիմքերն ուսումնասիրելուց հետո կդիմեն Վերաքննիչ դատարան։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, նրա համոզմամբ՝ այլևս որևէ հիմք չկա միջնորդությունները մերժելու համար։

Ինչևէ մայիսի 13-ին՝ ժամը 17:50-ին, դատարանը կհայտարարի իր որոշումը, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կամ կմնա կալանքի տակ, կամ ազատության մեջ կհայտնվի։

Եթե դատարանն ազատ արձակի, ապա պաշտպանական կողմը կարող է կրկին դիմել Վերաքննիչ դատարան, որն էլ կարող է բեկանել կամ անփոփոխ թողնել Դանիբեկյանի որոշումը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը Արցախի արդեն նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը հիմք ընդունելով, կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին։ Մեկ ամիս անց նա կրկին կալանավորվեց արդեն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից և մինչ այժմ գտնվում է կալանքի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան