Մի խումբ բուժաշխատողներ և ՀԿ ներկայացուցիչներ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիան են նախաձեռնել առողջության համաընդհանուր ապահովագրության համակարգի բացերի և ռիսկերի վերաբերյալ։ Ըստ «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանի՝ ապահովագրական համակարգի ներդրումից հետո բժիշկներն ուշացումով են ստացել իրենց աշխատավարձերը և դրանք եղել են ցածր։ Ասում են, որ ցանկանում են ապահովագրության համակարգը գործի, սակայն ակնկալում …

