Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը հանգստյան օրերին երկու ընկերական հանդիպում է անցկացրել Չեխիայի թիմի հետ։
Առաջին խաղը կայացել է փետրվարի 21-ին Գյումրիի Բարեկամության այգում ու ավարտվել հայ հոկեյիստների հաղթանակով՝ 11։8 հաշվով։
Հաջորդ օրը թիմերը մրցել են նաև Երևանում։ Այս անգամ Հայաստանի հավաքականը հաղթել է 10։4 հաշվով։
Գյումրիում կայացած խաղից առաջ կազմակերպիչները պատրաստել էին նաև հագեցած մշակութային ծրագիր։ Միջոցառումը կայացել է Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։