Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ: «Սիրելի շրջանավարտներ, Ձեր դպրոցական կյանքի վերջին շաբաթն է ավարտվում: Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը: Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից, որովհետև կյանքի ցանկացած անակնկալ իր հետ նոր փորձառություն է բերում, հետևաբար՝ մարտահրավերներին դիմակայելու նոր հմտություններ: Օրինակ, համավարակի այս օրերին …

