800 000 հազար աշխատավարձ եմ ստանում, գյուղվարկ չեն տալիս, որ սերմ առնեմ. գյուղացին՝ վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

Գյուղացիները ֆինանսի կարիք ունեն, մեծ մասն ունի վատ վարկային պատմություն, և բանկերը հրաժարվում են վարկ տալ: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի Մարզի Վերին Դվին համայնք այցի ժամանակ նշեցին գյուղացիները, որոնք, ի դեպ, բոլորը դիմակով էին:

«Հեռուստատեսությամբ տեսանք, որ եթե 4-5 գյուղացիներով միավորվենք, արդեն կարող ենք վարկ վերցնել: Հիմա մենք 4-5 գյուղացիներով, որ ունենք 10-12 հա հող, միավորվել ենք, բայց էլի բանկերը մերժում են: Առաջին հերթին երաշխիք են պահանջում, երաշխիքներ էլ չկան: Իսկ հնարավո՞ր է, որ այդ երաշխիքը ասենք ավագանին տա, որը բանկի համար ուժ ունենա»,- ասաց գյուղացիներից մեկը: Մյուսն էլ նշեց, որ հազար մետր ջերմոց է սարքում, 800 հազար աշխատավարձ է ստանում, բայց վարկ չեն տալիս, որ սերմացու գնի. «Աշնանը 5 մլն դրամ վարկ վերցրել եմ, տնամերձ հողեր եմ առել, վարկը փակում եմ, բայց հիմա 150 հազար դրամ եմ ուզում, չեն տալիս, ասում են ծանրաբեռնված է: Մեզ ասում են՝ օրական 4 դիմում ենք կարողանում սպասարկել, ընդհանրապես, 4 ամիս մոռացեք սուբսիդավորված վարկերի մասին, զրո տոկոս էլ չէ, 5 տոկոսով էլ չեն տալիս»:

Մանրամասենրը՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան