Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսվարողներին աջակցության շրջանակում ոչ միայն առաջարկում է վարկեր և համաֆինանսավորում, այլև բիզնես խորհրդատվություն՝ վեբինարների միջոցով։ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ վեբինարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է և՛ նախարարության կայքում, և՛ ֆեյսբուքյան էջում։ Քաղաքացիները կարող են մասնակցել և թեմայի շրջանակում ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

