ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կոչ է անում լրջանալ և մտածել պետության առողջացման մասին։ Այս մասին պատգամավորն ասաց ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ։ «Մեզ բոլորիս լրջանալ է պետք, որովհետև իշխանությանն օր առաջ տապալված տեսնելու մարմաջով ապրող ուժերը, անհատները, որոնցից ոմանք …

