Արդյոք կարանտինը վերացրած Հայաստանը համապատասխանո՞ւմ է ԱՀԿ 6 չափանիշին․ մասնագետները պարզաբանում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Մայիսի 4-ից Հայաստանում վերացվեց կարանտինի ռեժիմը և երկրում կորոնավիրուսի հետագա տարածումն ընկավ քաղաքացիների պատասխանատվության վրա։ Եվ չնայած այսօր Հայաստանում բաց են սրճարանները, ռեստորանները, խանութները, գործում է հանրային տրանսպորտը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում կենցաղը կազմակերպել այնպես՝ ասես դեռ կարանտինի պայմաններում ենք։

Այլ կերպ ասած՝ ապրենք կարանտի մեջ՝ առանց կարանտին հայտարարելու։ Մայիսի 4-ից՝ Հայաստանում սահմանափակումների վերացումից դեռ որոշ ժամանակ առաջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է 6 չափանիշ, որոնց համապատասխանելու դեպքում միայն երկիրը կարող է կարանտինը վերացնել։

Փորձենք հասկանալ՝ սահմանափակումների մեղմացման՝ Հայաստանի իշխանությունների որոշումը որքանո՞վ է համապասխանում ԱՀԿ-ի սահմանած կանոններին։

Այսպես, առաջին չափանիշով նշվում է, որ, կարանտինը վերացնելիս, երկրում վարակի տարածումը պետք է վերահսկելի լինի։ Իսկ ի՞նչ պատկեր է այսօր Հայաստանում։ Կարանտինի վերացման առաջին օրվանից մինչ օրս, այսինքն՝ վերջին 18 օրում, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 3421 նոր դեպք։ Սա այն դեպքում, երբ մարտի 1-ից մայիսի 4-ն՝ ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 65 օրում երկրում հայտնաբերված նոր դեպքերը 2507-ն էին։

Ստացվում է՝ կարանտինից հետո երկրում վարակի տարածման տեմպը ոչ թե նվազել, այլ, հակառակը, կտրուկ աճել է։ Վարակաբան Հասմիկ Ղազինյանը նշում է․ ի սկզբանե մտցված սահմանափակումները պատշաճ կերպով չէին կատարվում, դրա համար էլ այսօր նման պատկեր ունենք։

«Ցավոք, մեր երկրում սահմանափակումները չեղան այն, ինչ կոչվում է իրական սահմանափակում։ Հաշվի առնելով այդ ներքին, լոկալ նրբությունները, ամեն մի երկիր կարող է ընդունել իր որոշումները՝ սահմանափակումների մեղմացման առումով։ Դա ավելի է պահանջում պատասխանատվության զգացում բոլորիս կողմից։ Եթե այն լինի իր մակարդակին՝ հանրապետության բոլոր քաղաքացիների համար անկախ պաշտոնից, զբաղեցրած դիրքից, ես համոզված եմ, որ կհասնենք թվերի նվազեցման, որը չենք տեսնում այսօր։ Ավելի շատ կտարածվի, եթե մենք չվերահսկենք այս մոտեցումները»,- ասսում է բժշկուհին։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ևս՝ նշում է սահմանափակումների թուլացումից հետո արձանագրված վարակի տարածման վատթարացող դինամիկան․ «Անկեղծ ասած՝ մեզ մոտ այդ հնգօրյա միջին ցուցանիշները էապես ավելացել են՝ մայիսի 4-ից հետո։ Ընդ որում՝ կանխատեսելի ավելացում է տեղի ունեցել։ Մենք տեսնում ենք, որ մոտ 100 դեպքով միջինում ավելացել է»։

ԱՀԿ սահմանած հաջորդ չափանիշում նշվում է, որ կարանտինից դուրս եկող երկրի առողջապահական համակարգը պետք է ի վիճակի լինի հայտնաբերել և մեկուսացնել վարակակիրներին ու նրանց կոնտակտավորներին։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ այս չափանիշով Հայաստանում վիճակը համեմատաբար, բարվոք է, քանի որ խուսափել ենք հնարավոր իտալական սցենարից․ «Մենք լսեցինք, որ այսուհետ թեթև դեպքերը բուժվելու են տանը։ Կարելի է կանխատեսել, որ դեպքերի թիվը կավելանա, դրանց մեջ նաև ծանր հիվանդների տեսակարար կշիռը կավելանա, ուստի այս պահին կարևոր է, որ չկանգնի առողջապահության համակարգում ռեսուրսների ավեացումը»։

Վարակաբան Հասմիկ Ղազինյանն էլ կարծում է, որ թեթև ախտանշաններով հիվանդներին տուն ուղարկելու որոշումն ավելի վաղ պետք է կայացվեր․ «Ես շատ կողմ եմ դրան և կողմ էի նույնիսկ ի սկզբանե, որ բոլոր թեթև և ասիմպտոմ ձևերը, որոնք ընդամենը սիմպտոմատիկ բուժման կարիք ունեն, մեկուսացվեն տանը։ Բայց դա չի նշանակում, որ իրենք դուրս են գալիս առողջապահական վերահսկողությունից։ Ո՛չ, իրենք լինելու են հսկողության տակ, ճիշտ կազմակերպվելու է ամեն ինչ, այնպես որ այստեղ ընդամենը վերահսկողության սուբյեկտներն են փոխվում»։

ԱՀԿ մյուս չափանիշի համաձայն՝ կարանտինը վերացրած երկրում պետք է նաև թեստավորումների քանակը բավարար լինի։ Հայաստանը, հիշեցնենք, այս պահին պատրաստվում է թեստերի տեղական արտադրությանը։ Այս հարցում մենք բավականին կազմակերպված ենք․ ասում է վարակաբան Հասմիկ Ղազինյանն ու հիշեցնում, որ անվճար թեստավորումից բացի՝ նաև վճարովի տարբերակներ կան, այնպես որ կորոնավիրուսի կասկածներ ունեցող քաղաքացիներն առանց թեստ չեն մնա։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ այս հարցում կարևորում է ոչ թե թեստերի քանակը, այլ որակը․ «Պետք է վստահ լինենք, որ այդ թեստերը չափում են հենց այն, ինչ պետք է չափեն, արտադրվում են այն ստանդարտներով, որով պետք է արտադրվեն, որովհետև այդ արդյունքներն ունենալու են լուրջ հանրային առողջության նշանակություն, դրանք պետք է լինեն հավաստի։ Պետք է երաշխավորված լինենք, որ ամբողջ արտադրական շղթան համապատասխանում է լավագույն չափանիշներին»,- ասում է փորձագետը։

Նշենք, որ Հայաստանում մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի 47.654 թեստավորում։ Տարածաշրջանի երկրների շարքում այս ցուցանիշով Հայաստանը հետնապահների շարքում է։ Օրինակ՝ Ադրբեջանում, Իրանում, Թուրքիայում, ու Ռուսաստանում մինչ օրս արված թեստավորման ցուցանիշները 250 հազարից մինչև 8 միլիոնի են հասնում։ Եվ, չնայած այս ցածր ցուցանիշին, Հայաստանի առողջապահության նախարարը երեկ հայտարարեց․ երկրում «թեստամոլուցք» կա, ինչն իրեն զայրացնում է, քանի որ թեստավորումը կորոնավիրուսի բուժում կամ չվարակվելու երաշխիք չէ։

Մեկ այլ կետ, որի առկայությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պահանջում է, աշխատավայրերում, դպրոցներում և կենսական նշանակություն ունեցող այլ վայրերում անվտանգության կանոնների պատշաճ պահպանումն է։

«Քիչ, թե շատ, ինձ դուր է գալիս հասարակական տրանսպորտի վերահսկողությունը։ Նկատել եմ, որ ովքեր դիմակով չեն, իրավունք չունեն օգտվելու հանրային տրանսպորտից։ Բայց, եկեք մի բան արձանագրենք․ միայն մեկ օղակով ոչինչ չի լինի։ Նույն մարդը կարող է բոլոր կանոնները պահելով նստել տրանսպորտ, հետո իջնել, մտնել սուպերմարկետ։ Ինքս, որպես վարակաբան, երբեմն մտնում եմ այս կամ այն օղակը, ոչ թե որ սպասարկման կարիք ունեմ, այլ, ընդամենը, ստուգելու համար։ Ո՛չ, բավարար չէ վերահսկողությունը»,- ասում է բժշկուհին։

Համաձայն ԱՀԿ այս կանոնի՝ կարանտինը վերացնող երկրում պետք է նվազագույնի հասցվեն փակ հաստատություններում կորոնավիրուսի տարածման դեպքերը։ Հայաստանում, սակայն, ինչպես նախորդ շաբաթ հայտնի դարձավ, Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցչի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Դրան զուգահեռ՝ օրեցօր ավելանում է վարակակիր բուժաշխատողների թիվը։ Բժշկուհի Հասմիկ Ղազինյանն առաջարկում է հատուկ գովազդային արշավ սկսել, որպեսզի մարդիկ է՛լ ավելի սթափ նայեն կորոնավիրուսային իրավիճակին․ «Զգոնությունը բարձրացնելու համար քաղաքում գովազդային պաստառների մի մասը պետք է նվիրել մեզ՝ առաջնագծի բժիշկներին, իրենց դիմակի հետքերով, գուցե դրանից զգաստանան մարդիկ»։

Կորոնավիրուսի բերովի դեպքերի նվազեցումը, այսինքն՝ արտերկրից ժամանած քաղաքացիների կողմից վարակի տարածումը, ևս ԱՀԿ սահմանած պարտադիր չափանիշներից է։

Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ քաղաքացին, որն արտերկրից ժամանում է և որին հորդորում են ինքնամեկուսանալ, շատ հաճախ, չի գիտակցում՝ ինչպիսի պատասխանատվություն կա իր ուսերին․ «Հորդորները, որպես այդպիսին, այնքան էլ լավ չեն աշխատում։ Առավել ևս՝ երբ մարդը չի հասկանում՝ ինչ են իրենից ուզում։ Ճիշտ կլինի, որ դա լինի ոչ թե հորդոր, այլ, օրինակ, բոլոր Հայաստան ժամանողներին տրամադրվի իրազեկման թերթիկ, որտեղ հստակ գրված կլինի՝ ինչ իրենք կարող են անել, ինչ չեն կարող անել։ Քաղաքացին պետք է անպայման կարդա, ծանոթանա և ստորագրի, որ ծանոթացել է»։

Հանրային առողջության մասնագետը նաև միջազգային փորձից է օրինակ բերում․ շատ երկրներում՝ հենց օդանավակայանում ուղևորներից պահանջում են հատուկ ծրագիր ներբեռնել, որով պետությունը կկարողանա վերահսկողություն իրականացնել։

Վարակաբան Հասմիկ Ղազինյանի համոզմամբ՝ կորոնավիրուսը Հայաստան «ներմուծելու» ռիկսերը նվազեցնելու համար ավելի արդյունավետ տարբերակ է պետության կողմից քաղաքացիների մեկուսացումը։ Հակառակ դեպքում՝ նրանք կարող են խախտել կանոնները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է նաև, որ կարանտինը վերացնող երկրներում բոլոր համայնքները պետք է իրազեկված լինեն ընթացիկ հակահամաճարակային միջոցառումների մասին։

Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է․ կորոնավիրուսի դեմ պայքարը Հայաստանը հենց այս կետից պետք է սկսեր․ «Պետք է անպայման նոր և միասնական հաղորդակցման ռազմավարություն՝ բուրգի նման, որպեսզի բոլոր համայնքների բոլոր բնակիչները նախ գիտակցեն, հասկանան՝ ինչ է կորոնավիրուսը, ինչպես պետք է պայքարել դրա դեմ և հետադարձ կապ լինի այնտեղ տիրող իրավիճակի մասին»։

Փորձագետն ամփոփելով նշում է․ ԱՀԿ սահմանած 6 չափանիշներից առնվազն 4-ի մասով Հայաստանում դեռ շատ անելիք կա։

Հավելենք, որ այսօրվա տվյալներով՝ հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերն արդեն մոտեցել են 6000-ին։ Մահվան դեպքերը 74-ն են։ Եվ, ցավոք, ինչպես վարակման նոր դեպքերի, այնպես էլ մահերի պարագայում՝ դրանց մեծամասնությունը գրանցվել է հենց մայիսի 4-ից՝ Հայաստանում կարանտինի ռեժիմի վերացումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան