Եկանք ջրի համար բողոքելու, ասացին՝ Քոչարյանի պիցայակերներն են. գյուղացին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
Բոլորը

Արարատի մարզում գյուղացիներից մեկը վարչապետին ներկայացրեց ոռոգման ջրի խնդիրը. «Էս գյուղը այո՛, ակտիվ է, հեղափոխական գյուղ ա՝ սկսած 1980-ական թվերից: Բայց ոռոգման սեզոնին սպանում են ժողովրդին: Սա լավագույն հատվածներից մեկն է: Մենք Կարմիր սար ունենք, պոմպակայանը չի հերիքում, որ ջուր հասցնի: Էս քանի տարի խաբում են, ասում են՝ նոր գիծ կսարքենք: Մեր խնդրանքն է, որ աջակցեք այդ հարցում»:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ էս տարի որոշ աշխատանքներ արվել են այդ ուղղությամբ: Նշվեց, որ առավելագույնը 10 օրվա մեջ հարցը կլուծվի, պոմպակայանի անիվը կփոխվի և  60 լիտրով ջուրը կավելանա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ Գառնիից Քաղցրաշեն եկող մեծ ջրատար են կառուցել, շինարարական խնդիրներ կան, մեկ տարի է չեն ընդունել աշխատանքը: Գյուղացիներից մեկն ասաց. «Եթե մեկը ձեզ ասի, որ ջրի հարցը կլուծենք, չեն կարողանալու լուծել: Լուծումը երկրորդ նասոսն է։ Գալիս ենք բողոքելու, ասում են Քոչարյանի պիցայակերներն են»:

Սրան Փաշինյանն արձագանքեց. «Համաձա՞յն եք, որ երկրորդ նասոսը լինի, դուք էլ անցնեք կաթիլային ոռոգման»: Գյուղացիներն ասացին, որ իրենք սկի փող չունեն հաց առնեն:

«Բա որ փող չկա, ջրի վարձը ո՞նց եք տալու: Գիտե՞ք ինչի ջեբում փող չկա, որովհետև չենք կարողանում մեր աշխատանքը ճիշտ կազմակերպենք»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան