«Հայ պարկը» համայն հայությանը համախմբման ուղերձ ունի. մասնագետները՝ «Հայ պարկի» ստեղծման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Վերջերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր նախաձեռնությունը՝ նշելով, որ դրա հիմքում միասնության և միասնական գործի գաղափարն է:

«Միասին ստեղծում ենք մի բան, որն ուղղված է ոչ միայն պատմությանը, հիշատակին, որը ոչ միայն պահանջատիրական է, տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու մասին է, այլ նաև ուղղված է ապագային», -ասել է նախագահը՝ կարևորելով այգու ստեղծման գաղափարի համախմբող նշանակությունը: Նա էական է համարել նաև «Հայ պարկ»-ի նախաձեռնության բնապահպանական բաղադրիչը՝ նշելով, որ մայրաքաղաքը այգու, կանաչ տարածքի անհրաժեշտություն ունի։

Նախագահի աշխատակազմը «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի տարբեր կազմակերպություններից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը ողջունել են նաև մասնագետները՝ պատրաստակամություն հայտնելով իրենց աջակցությունն ու մասնակցությունը բերել դրա իրականացմանը:

Ֆրանսահայ պատմաբան, ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռեյմոն Հարություն-Գևորգյանը վստահություն է հայտնել, որ այս գաղափարի շուրջ համահայկական համախմբում տեղի կունենա:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշել է, որ ծրագիրը կապված է ոչ միայն այգու բարեկարգման, այլ նաև համայն հայության համախմբման ձևաչափի հետ:

Հուշահամալիրի մյուս համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նույնպես կարևոր ծրագիր է համարել Ծիծեռնակաբերդի այգու վերականգնումը: «Միավորելով բոլորիս՝ այն հնարավորություն է տալիս ոչ միայն վերստեղծել Ծիծեռնակաբերդի այգին, այլև, որ շատ կարևոր է, միջազգային հանրության առաջ ևս մեկ անգամ հնչեցնել հայերի ցեղասպանության հարցը: Ամեն մեկս մեր հնարավորությամբ պետք է մասնակցենք ու մեր լուման բերենք ծրագրի կայացմանը»,– ասել է ճարտարապետը: