Եվրահանձնաժողովն առաջարկում է 30 օր ժամկետով Եվրամիության անդամ երկրներ մուտքի սահմանափակումներ մտցնել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: «Եվրահանձնաժողովը ներկայացնում է սահմանային միջոցառումների հետ կապված իր սկզբունքները և առաջարկում է ԵՄ-ում ժամանակավոր սահմանափակումներ մտցնել ոչ նշանակալի բոլոր այցելությունների համար»,- Twitter-ում գրել է ԵՀ ղեկավարը:

