Մթերքի գների պատճառով ժողովուրդը սոված է մնալու։ Այս խնդրի վերաբերյալ վարչապետի ֆեյսբուքյան էջում հարց է բարձրացրել քաղաքացիներից մեկը։ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանելով հարցին՝ կոչ արեց ապոկալիպտիկ պնդումներ չանել՝ շեշտելով, որ ՏՄՊՊՀ ղեկավարն ամենօրյա ռեժիմով իրեն զեկուցում է, թե շուկայում ինչ է կատարվում։ Ըստ վարչապետի՝ ծայրահեղ վիճակ չկա, բայց իրենք գնաճը զսպելու քայլեր իրականացնելու են։ …

