Միասին ՝ ընդդեմ կորոնավիրուսի. ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է մասնագիտական օգտագործման պաշտպանիչ պարագաներ առաքել Հայաստան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քանի որ ՔՈՎԻԴ-19 համավարակը շարունակվում է տարածվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնումներ է իրականացնում և Հայաստան առաքում կենսական անհրաժեշտության պարագաներ, այդ թվում՝ անհատական պաշտպանության միջոցներ: Ապրանքների վերջին խմբաքանակը ներառում է տարբեր չափսերի վիրաբուժական հագուստ և արտահագուստ, դիմակներ և մեկանգամյա օգտագործման գոգնոցներ, որոնք տրամադրվելու են առողջապահության նախարարությանը:

««Թեև բռնկման տեմպն ու ծավալները անթիվ-անհամար մարտահրավերներ են առաջացնում, մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի կարիք ունեցողներին ապահովենք խիստ անհրաժեշտ պարագաներով», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Բուժաշխատողների պաշտպանությունը շարունակում է գերակա առաջնահերթություն լինել: Նրանք առաջնագծի հերոսներն են, որոնք անտրտունջ խնամք և աջակցություն են ցուցաբերում այս աննախադեպ համաշխարհային ճգնաժամից տուժած երեխաներին և ընտանիքներին»:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կառավարությանը տրամադրել է 79,800 ձեռնոց, 23,200 դիմակ, 4,600 բժշկական համազգեստ, 1,235 լիտր ձեռքերի ախտահանիչ գել, 900 պաշտպանիչ բժշկական արտահագուստ, 543 լիտր ախտահանող հեղուկ: Ապրանքները տրամադրվել են առողջապահության նախարարությանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինպես նաև՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին՝ նպատակ ունենալով պաշտպանել առաջնագծում աշխատողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, սոցիալական աշխատողներին, ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում ապրող երեխաներին և պրոբացիայի շահառու և ազատությունից զրկված երեխաներին:

Ապրիլ ամսվա վերջին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրել է նաև 200 պլանշետ, որոնցից 122-ը՝ Ամերիաբանկի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով աջակցել առցանց ուսուցման հնարավորություն չունեցող երեխաներին:

Մայիս ամսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող անչափահաս երեխաներին է տրամադրել թվով 79 կրթական նյութ, այդ թվում ՝ գրքեր, դասագրքեր և բառարաններ, սեղանի խաղ:

Հայաստանի առաջնագծում աշխատողներին հետագայում ևս աջակցելու համար, ինչպես նաև նախակրթարաններին և դպրոցներին հասնելու հնարավորություն ունենալու նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում գործընկերներին, քաղաքացիներին և մասնավոր հատվածի ընկերություններին ներգրավվել, տարածել մեր կոչն ու հանգանակել ՅՈՒՆԻՍԵՖ-ին մեր կայքէջի միջոցով կամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բանկային հաշվին փոխանցման միջոցով 21700 001-051986-050 (ՀՀ դրամ), 21700 001-051986-150 (ԱՄՆ դոլար):

«Թեև դժվար ժամանակներ ենք ապրում բոլորս, հիմա, առավել քան երբևէ, մենք ապավինում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ ամենախոցելի երեխաներին հասնելու մեր առաքելությունն իրականացնելու համար», – ավելացրել է Տանյա Ռադոչայը»,- ասված է հաղորդագրությունում: