Կորոնավիրուսը սննդից չի փոխանցվում մարդկանց, այստեղ մտահոգվելու բան չունենք: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Պարզապես մենք միջոցառումներ ենք ձեռնարկում և ուղեցույց ենք պատրաստել, որ մարդիկ, ովքեր աշխատում են հանրային սննդի ոլորտում, հիմնական շփման տեղերում, ունենան համապատասխան գործելաոճ և թույլ չտան, որ մակերեսի միջոցով ու մարդուց մարդուն անցնի …

