Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել Ոստիկանությունում՝ կորոնավիրուսի տարածումից խոուսափելու համար և կա՞ն, արդյոք, վարակված ոստիկաններ։ Այս հարցերին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ «Ինչպես բոլոր հիմնարկներում, այնպես էլ Ոստիկանությունում կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են։ Այս պահին ունենք մեկուսացված 16 ոստիկան, և 6 ոստիկան՝ կորոնավիրուսի ախտորոշումով»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը։ Մանրամասները՝ տեսանյութում:

