Կորոնավիրուսով վարակված պացիենտների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, բայց ունենք թոքաբորբ ունեցող 146 պացիենտ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հայտնեց, որ 35 անձ ծանր վիճակում է գտնվում: «Նրանք դեռ ռեանիմացիոն չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի: Ցավոք, ունենք …

