Առերևույթ պաշտոնեական կեղծիքներ և հափշտակություն ՀՀ ԳԱԱ «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից ստացված փաստաթղթերը՝  2013-2019թթ. ընթացքում «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շահագործվող ավտոմեքենաների վառելիքի ծախսման վերաբերյալ, ինչի կապակցությամբ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված ՊՈԱԿ-ից:

«Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ պաշտոնեական չարաշահումներ, որոնք դրսևորվել են 2013-2019թթ․«Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից ուղեթերթերում մեքենաների կատարած վազքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելու, դրանց հիման վրա յուրացման և վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միջոցով:

Մասնավորապես՝  ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի շահագործմանը վերաբերող  ուղեթերթերի և տեխնիկական զննման հաշիվ-ապրանքագրերի համադրությամբ պարզվել է, որ 2013թ. հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով  ավտոմեքենայի վազքն ավել է ներկայացվել 5531 կմ-ով, որի համար դուրս է գրվել շուրջ 660 լիտր բենզին։

Կամ՝ 2013թ. նոյեմբերից մինչև 2018թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուղեթերթերի և  ՊՈԱԿ-ի հանձնաժողովի կողմից կազմված՝ նշված ավտոմեքենայի անվադողերի մաշվածության վերաբերյալ ակտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ ընթացքում ավել է ցույց տրվել շուրջ 44000 կմ վազք, որի համար դուրս է գրվել 5280 լիտր բենզին։

Պարզվել է նաև, որ չնայած ավտոմեքենայի վառելիքի ծախսի բազային նորմաները 100 կմ վազքի համար կազմում է 12լ. բենզին, սակայն, 2013-2019թթ ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենային հատկացվել է սահմանված չափից շուրջ 6000լ ավելի բենզին։

2013-2020թթ․ ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռքբերված 37300լ բենզինից 13980լ-ն հատկացվել է ինստիտուտի կողմից անհատույց օգտագործվող՝ ինստիտուտի տնօրենի հորը պականող մեքենայի շահագործման համար։ Սակայն այդ մեքենայի շահագործման համար լրացված ուղեթերթերում բացակայում են պարտադիր նշման ենթակա՝ ավտոմեքենայի վազքի ցուցիչի, մեկնելու և նշանակման կոնկրետ վայրերի տվյալները, ինչը առերևույթ վկայում է, որ շահագործման համար հատկացված 13980լ՝ բենզինի ծախսը հիմնավորված չէ։

Ընդհանուր առմամբ նշված գործողությունների արդյունքում ենթադրաբար հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 9․750․000 ՀՀ դրամ արժողությամբ 25920 լիտր բենզին։

Նկատի ունենալով, որ առկա են պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաև  պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ, 179-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում: