Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է. նախագահը  հեռավար զրուցել է Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար հանդիպում-զրույց է ունեցել Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ, որի ընթացքում անդրադարձել է կորանավիրուսի համավարակին, ինչպես նաև դրա հետևանքներին և ազդեցությանը:

Հանրապետության նախագահն առաջին հերթին բոլորին հորդորել է լուրջ վերաբերվել համավարակին: «Այն բավականին ագրեսիվ է: Հնարավոր է, որ այլ վիրուսներից շատ չի տարբերվում, բայց քանի որ մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում՝ այսօր ավելի մեծ հնարավորություն կա վարակվել, քան 50, 100 տարի առաջ էր։ Ուստի կարևոր է հեռավորություն պահպանելը և վարակն ուրիշներին չփոխանցելը,-նշել է նախագահը: –Երիտասարդները, որոնք երբեմն նույնիսկ չեն զգում, որ վարակվել են, կարող են այդ վիրուսն ուղղակի փոխանցել երրորդ, չորրորդ մարդուն, իրենց մտերիմներին, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն, տարեց են և պատրաստ չեն հակազդել նման մեծ «հարձակմանը»։ Ցանկանում եմ օգտվել առիթից և կրկին բոլորիդ խնդրել, որ շատ լուրջ վերաբերվեք այդ հանգամանքին»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ քանի որ աշխարհն ու հաղորդակցության ձևերը փոխվել են, նման վարակներն ավելի վտանգավոր են դառնում: «Ամեն օր մենք տեխնոլոգիաների, գիտության և այս կամ այլ ոլորտում ունենալու ենք նոր ձեռքբերումներ։ Սա նշանակում է, որ մշտապես շատ արագ ենք զարգանալու։ Այս աշխարհը շատ արագ է փոփոխվում, և 10 տարի հետո ինքներդ կտեսնեք, որ աշխարհն արմատապես տարբերվելու է նրանից, ինչ այսօր ունենք,-նշել է նախագահը։ -Պարզապես կորոնավիրուսն այդ ամենն արագացրեց, ցույց տվեց, որ հին աշխարհն այլևս չի լինի, կլինի նոր աշխարհ, որը կիսով չափ վիրտուալ է: Դա շատ ավելի արագ աշխարհ է լինելու, որում անհրաժեշտ է լինելու որոշումները կայացնել շատ արագ, օգտագործել բոլոր՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև վիրտուալ կյանքի գործիքները։ Այն միգուցե շատ ավելի քաոտիկ է լինելու, սակայն, հնարավոր է, շատ ավելի կառավարելի, ավելի մեծ պոտենցիալ ունեցող՝ կախված այն բանից, թե դուք, որպես այս աշխարհի քաղաքացիներ, ինչ եք ընտրելու»։

Ամփոփելով զրույցը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ավագ սերնդի նպատակներից մեկն է երիտասարդներին փոխանցել իր փորձը և պատրաստել նրանց ապագային. «Մենք բոլորս մի նպատակ ունենք՝ որ դուք լինեք առողջ, խելացի, կրթված, որ մենք կարողանանք ձեզ փոխանցել այն ամենն, ինչ կարողացել ենք ճիշտ անել և այն, ինչ չենք կարողացել ճիշտ անել, և հուշենք ձեզ՝ ինչպես ուղղել դրանք: Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, և իմ դերն է աջակցել ձեզ»:

Ռուսաստանյան բուհի երևանյան մասնաճյուղում սովորող ուսանողներին Արմեն Սարգսյանը նաև խորհուրդ է տվել պահպանել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները. «Երկու երկրների միջև բարեկամությունը պատահական չէ, այն պատմական է: Վստահությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և Ռուսաստանի, հայերի և ռուսների միջև, պետք է շարունակվի նաև ձեր շնորհիվ»:

Նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են գլոբալիզացիայի նոր միտումներին, Հայաստանի ապագային, ինչպես նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելուն: