ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ բոլոր ՔԿՀ-ներում մեկական խցեր են առանձնացվել, որպեսզի այն անձինք, որոնց մոտ կորոնավիրուսի վարակ է կասկածվում մեկուսանան մինչև թեստի պատասխանի ստանալը։ ԱՆ պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ այս պահին բոլոր թեստերի պատասխանները բացասական են և կորոնավիրուսով վարակված դատապարտյալներ, բարեբախտաբար, չկան։ …

